Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է. Հռոմի պապից ավելի կաթոլիկները. «Փաստ»

Հոկտեմբեր 27,2020 11:38

Պատերազմն ու ռազմական դրությունն իրենց կանոններն ունեն, ու դրանց պետք է ենթարկվեն բոլորը: Եթե այս կամ այն բանը անել չի կարելի, ուրեմն չի կարելի: Եթե նույնիսկ քննադատել չի կարելի, ուրեմն չի կարելի: Ու եթե նույնիսկ վստահ ես, որ ինչ-որ բան այնպես չէ, միևնույն է, օրենքի առջև հավասար են բոլորը:

Ուշագրավ է, որ գերակշիռ մեծամասնությամբ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց արժանապատիվ են պահում: Բայց արի ու տես, որ կան «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»-ներ, որոնք նույնիսկ այս օրերին շարունակաբար ներքին թշնամիներ են փնտրում, սպառնալիքներ են հնչեցնում՝ տեսեք, թե պատերազմից հետո ինչ ենք անելու, կարող են ամեն ինչ թողած՝ ողջ օրը քննարկել մի երկրորդական, երրորդական, տասներորդական հարց, ու ամեն ինչում դավադրություն տեսնել, ամեն մի գրառման ներքո «թեգել» ԱԱԾ-ին կամ ոստիկանությանը: Սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, ու ցավալի է, որ գրեթե ամեն համարում ստիպված ենք գրել՝ պարզապես լրջանալ ու սթափվել է պետք:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031