Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահրամ Բալայան. Փաստն այն է, որ այսօր միջնորդական առաքելությունները լիարժեք չեն իրականացվում. «Հրապարակ»

Հոկտեմբեր 27,2020 13:01

Հարցազրույց Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ

– Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ հրադադարին ուղղված ջանքերից հետո եկավ Ամերիկայի հերթը։ Մինչ այդ հայ հասարակության մեջ կար մտայնություն, թե իբր առաջին երկուսն այնքան էլ շահագրգռված չեն հրադադարի հաստատմամբ, եւ դրա համար էլ այն չպահպանվեց: Բացի այդ, առաջին երկուսի համեմատ Ամերիկան լուրջ առավելություն ունի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը, սպասելի՞ էր, որ երրորդ անգամ էլ չի պահպանվի հրադադարի պայմանավորվածությունը։

– Հաշվի առնելով առաջին պատերազմի փորձը՝ նկատի ունեմ 1991-1994 թթ․, այն ժամանակ էլ նման միջնորդություն եղավ՝ հրադադար հաստատելու, բայց, ցավոք սրտի, ամեն անգամ պայմանավորվածությունը խախտվում էր․ Ադրբեջանը որոշակի ակնկալիքներ ուներ, որ ռազմաճակատում հաջողություններ կգրանցի, որպեսզի հետագայում թելադրողի դիրքերից բանակցություններին մասնակցի։ Այս անգամ էլ, ինձ թվում է, նույն սցենարն է։ Որքան էլ ցավալի է, բայց ես նախապես մեր զրույցներում կանխատեսում էի, որ երրորդ պայմանավորվածությունն էլ չի պահպանվի, քանի որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ հարկավոր է ուժի դիրքերից խոսել Ադրբեջանի հետ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական հարթակներում։ Խնդիրն այն է, որ դիվանագիտությունն ունի իր չերեւացող կողմը, եւ միայն հայտարարությունները բավարար չեն, գուցե նրանք ա՞յլ խոսակցություններ ունեն մյուս կողմի հետ, եւ հայտարարություններից չենք կարող ասել՝ դրանք անկե՞ղծ են, թե՞ ոչ։ Վերջին տարիները ցույց են տվել, որ այդ երկիրը կարող է նման բան անել, եթե անկեղծ է, եթե ուզում է։ Գիտեք, ԱՄՆ-ն այն երկիրն է, որի մասին չի կարելի ասել, թե խոսքը ջուրն է նետում։ Դրա համար եմ ասում՝ մենք չգիտենք, թե ինչ պայմանավորվածություններ կան նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Հիմա, ԱՄՆ ապագա իշխանությունները կգնան նման քայլերի, թե ոչ՝ դժվար է ասել, բայց այսօր փաստն այն է, որ այսօր միջնորդական առաքելությունները լիարժեք չեն իրականացվում։

– Հիմա, երբ, ինչպես Դուք ասացիք, միջնորդները չեն կարողանում կամ չեն ուզում իրենց առաքելությունը կատարել, ի՞նչ զարգացումներ կարող են հաջորդել, ո՞րն է մեր անելիքը։

– Իհարկե, պետք է շարունակել բանակցությունները, պարտադիր չէ հանրությանը մանրակրկիտ ներկայացնել, թե ինչ է արվում, բայց պետք է ավելի ակտիվ աշխատանքներ տարվեն։ Սրան զուգահեռ, ռազմաճակատում էլ պետք է ուժեղացնել մեր դիրքերը, հակառակորդը պետք է հասկանա, թե ինչ ժողովրդի հետ գործ ունի։ Հարավում արձանագրելով հաջողություններ՝ նկատելի դարձավ, թե ինչ հռետորաբանությամբ է խոսում Ալիեւը, որ ոչ մի պայման չի քննարկելու եւ այլն, բայց ռազմաճակատի այլ հատվածում մեր ակտիվությունը նրան ստիպեց խոսել բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու եւ այլնի մասին։ Ուզում եմ ասել, որ պետք է թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճակատում զուգորդված աշխատանքներ տանել։

Մենք չենք կարող ասել, որ միջնորդներն անելիք չունեն։ Եթե չխոսեն խնդրի մասին, պատերազմն ավելի կսաստկանա։ Մենք պետք է ակտիվացնենք մեր շփումները հատկապես Ռուսաստանի հետ, որովհետեւ դա մի երկիր է, որի հետ մենք որոշակի ճանապարհ ենք անցել։ Հայությունը 350 տարվա պատմություն ունի Ռուսաստանի հետ հարաբերություններում, եւ կարծում եմ, որ դա ակնթարթ չէ եւ պետք է շարունակություն ունենա։

Լուսինե Շահվերդյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031