Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիմա մեր հերթն է՝ չվախենալու. Անժելա Էլիբեգովա

Հոկտեմբեր 27,2020 10:25

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թևաթափ չլինեք։ Չի կարելի։ Էդ սաղ լայվեր, ստատուսներ, հաթաթաներ՝ է՛լ էական չեն։ Տրիվիալ բան կասեմ, բայց «մեր ապագան մեր ձեռքերում ա» արտահայտությունը հենց հիմա ակտուալ ա, քան երբևէ։ Թշնամին, բառիս բուն իմաստով, արդեն հասել ա շատերիս դռան շեմին։

Երբ Քարինտակ գյուղի ինքնապաշտպանության մասին պրոյեկտ էինք անում, մի տուն մտանք, որտեղ տան տիկինը հանգիստ ձայնով պատմում էր, որ թշնամին մտավ գյուղ, ինքը 3 տարեկան տղայի հետ մտավ նկուղ, վերցրեց կացինը ու սպասում էր ամուսնուն, որը դիրքավորվել էր իրենց գոմի կտուրին հրացանով։

Ամուսինը եկավ, ասաց տան մեջ են արդեն։ Ձայները լսվում էին, պատուհանից ոտքերն էին երևում։ Տունը վառեցին։ Այդ կինը թթվի դույլը մոտիկ քաշեց, որ հանկարծ կրակը հասնի նկուղ, երեխու վրա լցնի գոնե հեղուկը։ Ադրբեջանցիներից մեկը իջավ նկուղը ստուգի, ամուսինը անձայն սպանեց, ավտոմատը վերցրեց, հրացանը տվեց կնկան։ Էդպես մարդա նկուղի մի մուտքի մոտ, 3 տարեկան երեխան էլ արանքում թթվի դույլը գրկած իրենց տունը պաշտպանեցին։ Հետո հարցրեցի, վախ չկա՞ր։ Ասաց՝ չէ, չէինք գիտակցում էդ պահին, վախը հետո եկավ, երբ գյուղը ազատագրված էր արդեն։

Ու նման պատմություններ Արցախյան պատերազմից շատ եմ լսել։
Հիմա մեր հերթն ա չվախենալու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031