Կիթառով աղջիկը Դարինե Մամունցն է: Նա 15 տարեկան է: Ստեփանակերտից է: Այժմ Երևանում է ապրում իր մոր, երկու քույրիկների, մորաքրոջ ու նրա դստեր հետ: Մորաքրոջ երկու որդիները (19 և 20 տարեկան) առաջնագծում են:
Դարինեն Արցախում երաժշտական դպրոցի սան է ու կիրառության մեջ դնելով իր երաժշտական ընդունակություններն Երևանում ստեղծել է պատանիներից կազմված ARTSAKH BAND-ը: Նրանք նվագում են Հյուսիսային Պողոտայում:
Նվագելով նրանք հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Շնորհակալ ենք ARTSAKH BAND-ի մեր հրաշալի պատանիներին:
Եղե՛ք Դարինեի ու նրա ընկերների պես:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
Կարդացեք նաև