Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներն անզոր են Ադրբեջանի կամ Թուրքիայի դիմաց. եթե գործիքը չի աշխատում, այն պետք է փոխել. «Ժամանակ»

Հոկտեմբեր 27,2020 09:01

Ստացվում է, որ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները, ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը, անզոր են Ադրբեջանի, կամ թեկուզ դրա հովանի Թուրքիայի դիմաց, եթե համարում ենք, որ հրադադարի խախտման հետևում, իհարկե, Թուրքիան է, ոչ թե Ադրբեջանը: Եվ այստեղ առաջանում են հարցեր՝ կապված Մինսկի խմբի համանախագահության հետագա ձևաչափի հետ: Եթե այդ ձևաչափը անզոր է զսպել մի Թուրքիայի, ապա դա կնշանակի, որ եկել է ձևաչափը փոխելու ժամանակը, որովհետև որքան էլ դա գուցե հենց Թուրքիայի նպատակն էր, միևնույն է, եթե այդ ձևաչափը այլևս անզոր է նույն Թուրքիայի դեմ, ուրեմն պետք է մտածել փոխելու մասին: Որովհետև չաշխատող գործիքը ոչ միայն պարունակում է անարդյունավետության ռիսկ, այլ նաև խաբեության, երբ կարող ես որևէ հարցում ապավինել այդ գործիքին, բայց այն չի աշխատում և ոչ միայն խնդիր չի լուծում, այլ ստեղծում է խնդիրներ: Ի վերջո, բանակը ռազմաճակատում կանգնած է բարդագույն խնդիրներ լուծելու դիրքում, իսկ թիկունքում կարևոր խնդիրներ ունի լուծելու դիվանագիտությունը, և եթե այն բախվում է անկենսունակ գործիքի, ապա թերևս պետք է սկսել կենսունակ գործիքի փնտրտուքը՝ բանակի թիկունքում քաղաքական-դիվանագիտական կապիտալիզացիայի ջանքի արդյունավետության աստիճանը բարձրացնելու համար:

Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031