Լրահոս
Օրվա լրահոսը

«Խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ հան­ցա­գոր­ծու­թյան, ցե­ղաս­պա­նա­կան գոր­ծո­ղու­թյու­նե­րի հար­ցը մեր դի­վա­նա­գետ­նե­րի հա­մար ա­ռաջ­նա­յին պետք է լի­նի». Հայկ Դեմոյան. «Ի­րա­տե­ս»

Հոկտեմբեր 27,2020 08:25

Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար օ­ղակ­նե­րում թուր­քա­կան հետ­քի ա­մե­նաա­ռա­ջին ու լուրջ վկա­յութ­յու­նը Բաք­վի կո­տո­րած­նե­րի ժա­մա­նակ ենք նկա­տում՝ 1990-ին, «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նշում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թ­յան թան­գա­րան-ինս­տի­տու­տի նախ­կին տնօ­րեն, պատ­մա­բան ՀԱՅԿ ԴԵ­ՄՈ­ՅԱՆՆ ու ա­վե­լաց­նում՝ դրա­նից հե­տո եր­կու տա­րի անց Ադր­բե­ջա­նում տե­ղի ու­նե­ցած իշ­խա­նա­փո­խու­թ­յան գոր­ծըն­թա­ցում, երբ Ա­յազ Մու­թա­լի­բո­վին գա­հըն­կեց ա­նե­լուց հե­տո նա­խա­գա­հի պաշ­տոնն Ա­բուլ­ֆազ Է­լիչ­բե­յը ստանձ­նեց, թուր­քա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ներգ­րավ­վե­ցին կա­ռա­վա­րող­նե­րի շար­քե­րում՝ ա­պա­հո­վե­լու հա­մար Թուր­քիա­յի լո­կալ ղե­կա­վա­րի վե­րահս­կո­ղու­թ­յու­նը:

«Ար­ցա­խ­յան ա­ռա­ջին պա­տե­րազ­մին նույն­պես Թուր­քիան թեև լայ­նա­մասշ­տաբ մաս­նակ­ցու­թ­յուն չի ու­նե­ցել, բայց «կրտ­սեր եղ­բո­րը» ո­րո­շա­կի սպա­ռա­զի­նու­թ­յամբ օ­ժան­դա­կել է,- ա­սում է Դե­մո­յա­նը:- Բա­ցի այդ 150-ից ա­վե­լի գե­նե­րալ­ներ, ու, առ­հա­սա­րակ, սպա­ներ մաս­նակ­ցել են 1990-ա­կան­նե­րի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րին: Տ­վ­յալ­ներ կան, որ Ար­ցա­խ­յան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում նաև քուրդ զի­ն­յալ­ներ են ներգ­րավ­ված ե­ղել: Եվ դեռ այն ժա­մա­նակ ար­դեն թուր­քա­կան կողմն ա­նում էր ա­մե­նը՝ ներգ­րավ­վե­լու հա­մար բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում: Դրա ա­ռա­ջին ու լուրջ ազ­դակ­նե­րը 1992-ին՝ Նա­խիջևա­նի դեպ­քե­րի ժա­մա­նակ են ե­ղել, երբ հայ­կա­կան կող­մը Սա­դա­րա­կի հատ­վա­ծում հա­կա­հար­ձա­կում էր ի­րա­կա­նաց­րել, ու Թուր­քա­յից բարձ­րա­ձայ­նել էին, թե ի­րենք կա­րող են մի­ջամ­տել: Այդ հայ­տա­րա­րութ­յա­նը, սա­կայն, հետևել էր պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յի բա­վա­կան ազ­դու պա­տաս­խա­նը, երբ ա­վիա­ցիա­յի մար­շալ Եվ­գե­նի Շա­պոշ­նի­կովն ու­ղիղ տեսքս­տով հա­յա­տա­րա­րել էր՝ Թուր­քա­յի ներգ­րավ­վա­ծու­թ­յու­նը Ղա­րա­բա­ղ­յան հա­կամար­տու­թ­յա­նը Հա­մաշ­խար­հա­յին եր­րորդ պա­տե­րազ­մի կա­րող է հան­գեց­նել:

Ձեր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում նշել եք, որ Հա­յաս­տա­նում տա­րի­ներ ի վեր թուրքադր­բե­ջա­նա­կան գոր­ծա­կա­լա­կան ցանց է գոր­ծում: Դրա ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հի­մա է՞լ են ակ­տիվ:

-Այս պա­հին շատ ման­րա­մաս­ներ ա­սե­լու, մե­ղադ­րանք­ներ հն­չեց­նե­լու ժա­մա­նա­կը չէ, բա­ցի այդ՝ այդ հար­ցով հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյուն­նե­րը, վս­տահ եմ, զբաղ­վում են: Բո­լորն էլ լավ գի­տեն, թե ին­չի մա­սին եմ բարձ­րա­ձայ­նել, ու այդ ա­մե­նը թե՛ նախ­կի­նում, թե՛ այժմ չա­փա­զան­ցու­թյուն­նե­րի մե­ղադ­րանք է հա­մար­վել: Հի­մա չեմ հրճ­վում, որ ես ճիշտ էի, իմ կող­մից մատ­նա­ցույց ար­ված բո­լոր հիմ­նախն­դիր­ներն այ­սօր ջրի ե­րես են դուրս ե­կել: Վս­տահ եմ՝ թղ­թա­պա­նա­կը բաց­վե­լու է, ու ա­ռան­ձին-ա­ռան­ձին հն­չեց­վե­լու է, թե ով­քեր ու ինչ­պես հայ­տն­վե­ցին ռազ­մա­վա­րա­կան կարևոր նշա­նա­կու­թյան պաշ­տոն­նե­րում, ինչ են նրանք այժմ ա­նում: Ի­րա­կա­նում ո­չինչ էլ չեն ա­նում: Պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի գույ­քագ­րում պետք է ա­նել, հաս­կա­նալ՝ որ­քա­նով է ար­դա­րաց­ված դրանց գո­յու­թյու­նը, նախ­կի­նում ին­չով են զբաղ­ված ե­ղել, ինչ ար­դյու­նա­վե­տու­թյամբ են աշ­խա­տում այժմ, ինչ­պես դրսևո­րե­ցին պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում, գոր­ծո՞ղ հաս­տա­տու­թյուն­ներ, թե՞ ծանր բեռ են երկ­րի հա­մար և այլն:

Պա­տե­րազ­մին սի­րիա­ցի ա­հա­բե­կիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյան փաստն ինչ­պե՞ս պետք է օգ­տա­գոր­ծել դի­վա­նա­գի­տա­կան մա­կար­դա­կում:

-1990-ա­կան­նե­րի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ակն­հայտ էր, որ հայ­կա­կան կող­մը տվյալ­ներ ու­ներ սպան­ված ու գե­րե­վար­ված մո­ջա­հեդ­նե­րի մա­սին, այն ժա­մա­նակ այդ հար­ցը չբարձ­րաց­վեց, բայց գո­նե եր­կու դր­վագ­նե­րով պետք է անդ­րա­դառ­նա­յինք դրան: Ա­ռա­ջի­նը 1989-ին ՄԱԿ-ի ըն­դու­նած բա­նաձևն է, որ­տեղ աս­վում է, որ պե­տու­թյուն­ներն ի­րա­վունք չու­նեն հա­վա­քագ­րե­լու, մար­զե­լու ու օգ­տա­գոր­ծե­լու վարձ­կա­նա­կան ուժն ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը ճն­շե­լու հա­մար: Այս­քան տար­վա ըն­թաց­քում այդ ուղ­ղու­թյամբ որևէ աշ­խա­տանք չի տար­վել, ու միայն պա­տե­րազ­մի ժա­մա­նակ է խոր­հր­դա­րան օ­րի­նա­գիծ ներ­կա­յաց­վել, որ Հա­յաս­տա­նը նույն­պես կոն­վեն­ցիա­յի մաս կազ­մի: Ագ­րե­սիա­յի, վարձ­կա­նա­կան ու­ժի օգ­տա­գործ­ման, մարդ­կու­թյան, խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ հան­ցա­գոր­ծու­թյան, ար­գել­ված զեն­քի կի­րառ­ման, ցե­ղաս­պա­նա­կան գոր­ծո­ղու­թյու­նե­րի հար­ցը մեր դի­վա­նա­գետ­նե­րի հա­մար ա­ռաջ­նա­յին պետք է լի­նի:

Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031