Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազնիվ Բաղդասարյանը կապվել է քրոջ հետ, ասել է, որ իրեն հնարավորություն են տվել զանգահարել, նշել է, որ իրեն լավ են վերաբերվում. Սիրանուշ Սահակյան. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 27,2020 07:30

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում 7 ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանեց, որ աշխատում են ՀՀ կառավարության հետ համատեղ՝ իրար լրացնելով, բայց ոչ երբեք կրկնելով։ Դա է պատճառը, որ ռազմագերիների մի մասի վերաբերյալ ՄԻԵԴ-ին Կառավարությունն է դիմել, մյուս մասի վերաբերյալ՝ փաստաբանները․

– Քաղաքացիական մեկ գերու՝ Ազնիվ Բաղդասարյանի վերաբերյալ առանձին դիմում ներկայացվե՞լ է ՄԻԵԴ, հայտնի՞ է՝ նա ինչ պայմաններում է գերեվարվել։

– Ազնիվ Բաղդասարյանի վերաբերյալ տեղեկություններ կան, սակայն հաշվի առնելով դրանց իրարամերժությունը, նաեւ՝ նրա այն արտահայտությունները, որ իր կյանքին վտանգ չի սպառնում, իրեն լավ են վերաբերվում, այս պահին սպառնալիքների առկայության վերաբերյալ ապացույցներ մենք չունենք, դրա համար էլ զբաղվել ենք կոնկրետ այն գործերով, որոնցով ունեցել ենք ապացույցների բավարարություն, եւ բացի նրանից, որ արձանագրվել է անձի՝ ադրբեջանական զինված ուժերի հսկողության ներքո գտնվելը, առկա է եղել  իրական վտանգ կյանքին ու առողջությանը։ Եվ այս գերիները, որպես կանոն, հրապարակային կերպով չեն հակադրվել մեր մոտեցումներին՝ իրենց սպառնացող վտանգների մասով։ Քանի որ Ազնիվ Բաղդասարյանի գործով մենք կանխատեսում չունենք՝ ՄԻԵԴ-ին դիմելու դեպքում համընկնո՞ղ թե՞ հակադրվող կարծիքներ կլինեն, դեռեւս չենք դիմել։

– Այդ արտահայտությունը, թե լավ է, իրեն վտանգ չի սպառնում, ո՞ւմ միջոցով է փոխանցել։

– Հեռախոսազրույցով կապվել է քրոջ հետ, ասել է, որ իրեն հնարավորություն են տվել զանգահարել, նշել է, որ իրեն լավ են վերաբերվում։

– Իսկ հայտնե՞լ է, թե ինչ պայմաններում է գերեվարվել։

– Դրա հետ կապված մանրամասներ չի փոխանցել, իր վիճակի, գերեվարվելու մասին է նշել, որ նորմալ է, սպառնալիք չկա։

– Այդ տեղեկությունները որքանո՞վ են մեզ համար արժանահավատ, ռիսկ չկա՞, որ դա կարող է ճնշման ներքո արված լինել։

– Մյուս ռազմագերիների պարագայում մենք հստակ պնդում ենք, որ դա ճնշման ներքո է, եւ չենք ստանում հատուկ գրություններ, որ իրականում սպառնալիք չկա, բայց մենք ռիսկ ենք տեսնում, որ նման գրագրություն կարող է վարվել այս դեպքում։ Քանի որ երաշխիքներ չունենք, մի փոքր զգուշավորություն ենք ցուցաբերում։ Մյուսների պարագայում մենք ունենք առնվազն ընտանիքի անդամներից հայտարարություններ, որոնք շատ լավ նկարագրում են իրենց ընտանիքի անդամներին, արտաքին փոփոխված վիճակը, նաեւ խոսքերի հակասություններն են ի հայտ բերում, նման ապացույցներ չունենք Ազնիվ Բաղդասարյանի դեպքում։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031