Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Գրիգորյան. Տեւական խաղաղություն ապահովելու դեպքում էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 27,2020 07:00

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի վերլուծությունները, Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում ստեղծված պետություն կոչվածների (նյութի քննարկման շրջանակում՝ Թուրքիան եւ Ադրբեջանը)՝ մեր հանդեպ վերաբերմունքը՝ պատերազմի ավարտը ավարտ չի նշանակելու, այն է՝ ապագայում նույնպես պատերազմներ հնարավոր են: Սա փաստենք ու անցնենք առաջ՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք հավանական պատերազմներում էլ ոչ միայն տանուլ չտալու, այլեւ՝ հաղթելու համար, նաեւ՝ այդ ամենից, մարդկային ու զինական ներուժի առումով, հնարավորինս անկորուստ դուրս գալու:

Թեմայի շուրջ զրուցել ենք ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանի հետ: Նա ընդգծեց, որ տեւական խաղաղություն ապահովելու դեպքում էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք հաջողելու համար: Այդ նպատակին հասնելու մասով մեր զրուցակիցը 6 առաջնային կետեր նշեց:

Օրինակ՝ մեր երկրի ռեսուրսների ճիշտ կառավարումը՝ սկսած մարդկային խելքից, պահուստներից ու բնական պաշարներից՝ վերջինից մեծ ուշադրություն հատկացնելով ջրային ռեսուրսին: Կամ՝ տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների հետ պետք է վերանայենք մեր հարաբերությունները, բոլորին ցույց տանք երկկողմ շահը, բարոյական հարթակը այսօրվա աշխարհում գրեթե ոչինչ չի որոշում: Ի դեպ, նաեւ հակաթուրքական ճակատի ձեւավորում է նշմարվում: Պետք է նախաձեռնողականություն ցուցաբերել, դաշինքներ կնքել: Որպեսզի արհեստածին թուրքական ու ադրբեջանական չարիք-պետությունները իրենց ամբիցիաները զսպեն: Ինչու ոչ՝ հնարավորության պարագայում հակաթուրքական ճակատը մեր շուրջ ձեւավորել…»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031