«Գիտենք եւ վերահսկում ենք հակառակորդի մտահղացումները: Ռազմական ղեկավարությունը փայլուն տիրապետում է իրավիճակին, որքան էլ որ որոշ տեղերում ստիպված ենք լինում նահանջել, վերախմբավորվել, որոշ դիրքեր զիջել՝ հաճախ հակառակորդի գերակայող ուժերի ազդեցության տակ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ նա այսօր նշեց, որ հակառակորդին երեկ հաջողվել է գրավել Կուբաթլուն (Սանասար):
«Քանիցս ասել եմ, որ որոշ տեղերում 8-10, 10-12 անգամ հակառակորդի ուժերը գերակայում են մեր զորքերի դեմ: Մեր զորավարական փայլուն միտքը, պլանավորումը, հետախուզական տվյալները հստակ տիրապետում են իրավիճակին: Բայց հաճախ գերակայող ուժերի ազդեցության տակ մինչեւ վերջին մարտը պայքարելու իմաստ չկա, դրա համար որոշ տեղերում վերախմբավորումներ ենք անում: Հրամանատարությունը վճռական է, քաջ եւ գործողություններին տիրապետող: Մեր հրամանատարները շարքային զինվորի կողքին մինչեւ վերջին գրոհը կանգնած են: Վստահեք հայ զինվորի բազկին: Հաղթելու ենք»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ