Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն. այո, մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ». Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբեր 26,2020 22:45

«Ցավոք, երեկ ուշ երեկոյան մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն (Սանասար) եւ որոշ ուղղություններով առաջանալ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնց միացած են ահաբեկչական կազմակերպություններ եւ այլ պետությունների ԶՈՒ ստորաբաժանումներ, հարավ-արեւելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծելով եւ ռմբակոծելով Արցախի բնակավայրերը: Օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, փոխել բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն ունենան»,-օրվա իրավիճակը ներկայացրեց նա:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով. «Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով վերականգնել առաջնագիծը: Միաժամանակ, նախկինում նշված՝ Հադրութից հյուսիս գտնվող անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր անգամ թողնելով մեքենաները՝ փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են»:

Ապա` Արծրուն Հովհաննիսյանը դիմեց հանրությանը. «Այո, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն: Այո, մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքն ու հմտությանը: Եթե նա ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում փախուստի է մատնել առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին: Հաճախ ենք նահանջում, բայց դա ճակատագրական չէ: Պատերազմը սաստիկ է, բայց ոչ՝ անելանելի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031