Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ, հայտնում են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում։
Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են», – հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: