Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կանայք ոչ թե պետք է պայքարից հետ պահեն իրենց տղամարդկանց, որդիներին, այլ ընդհակառակը՝ պիտի թասիբը եռա». Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 26,2020 21:12

Մենք կաշխատենք, որպեսզի լինենք առավելագույնս ճկուն, եւ  կլինենք եւ հիմա կփորձենք հասկանալ՝ ԱՄՆ-ին՝ իր առաջարկը դրժելու համար ո՞ւմ է մեղադրում, ինչպե՞ս է արձագանքում, եւ ի՞նչ են պատրաստ անել՝ որպես արձագանք, եւ ոչ միայն ԱՄՆ-ն, այլեւս  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ  երկրները։ Այսօր այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, այսօր պիտի զինկոմիսարիատների առաջ տեղ չլինի՝ դիմակներով հերթեր գոյացած լինեն․ «Շատ լավ է, կամավորագրումը գնում է, շնորհակալ եմ այն քաղաքացիներին, որոնք արձագանքել են, բայց ես ուրիշ բան եմ ասում՝ պիտի տեղ չլինի, ընդ որում, 24 ժամ պիտի հերթեր լինեն, մարդիկ պիտի պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարել, որովհետեւ մեր ճակատագիրն է, այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում, եւ չկա ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքը վերցնել»։

Վարչապետն ասաց՝ պատրաստ է ենթարկվել քաղաքացիների ցանկացած որոշման․«Բայց քանի դեռ կատարում եմ գերագույն հրամանատարի պարտականությունները, ուրեմն պահանջում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանը, իմ հրամանին։ Հասկանալով, որ մյուս կողմից ժողովրդի ծառան եմ, ես էլ պատրաստ եմ ժողովրդի ցանկացած որոշմանը ենթարկվել, սա է պայմանը։

Եւ իմ հրամանն այն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պետք է ոտքի կանգնի եւ գնա իր զինկոմիսարիատ։ Սա իմ հրամանն է։ Կանանց էլ խնդրում եմ քաջալերել։ Կանայք էլ, որոնք ուժ են գտնում կանգնել հանուն հայրենիքի, իրենք էլ թող ջոկատներ կազմեն։ Սա հազարամյա կռիվ է։

Պատերազմում փլավ չեն բաժանում, պատերազմում շոկոլադ չեն բաժանում, եւ որեւէ մեկի վախկոտությունը, փոքրոգությունը չի կարող արդարացում ունենալ։ Ես մեր կանանց եմ ուզում դիմել, խնդրում եմ, էսօր մեր երկրում պիտի թասիբը եռար, Հայաստանն ու սփյուռքը պիտի թասիբի կաթսա լինեին, սփյուռքի թասիբն էսօր եռում է, գլուխ եմ խոնարհում, Հայաստանում թասիբն դեռ  էդքան չի եռում, ես կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն մեր կանայք։ Մեր կանայք պետք է մեր տղամարդկանց ասեն, որ այս իրավիճակում որեւէ երկմտություն, որեւէ մեկի կողմից չի ներվելու։ Կանայք ոչ թե պետք է պայքարից, հաստատակամությունից հետ պահեն իրենց տղամարդկանց, որդիներին, ամուսիններին, եղբայրներին, այլ ընդհակառակը, պիտի թասիբը եռա Հայաստանի հանրապետությունում, եւ սա է մեր հաջողության գրավականը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031