«Մենք պետք է հասկանանք, որ հիմա շատ ճակատագրական պահ է, եւ մեզնից որեւէ մեկը չի կարող հույս ունենալ, որ Հայաստանում, սփյուռքում կգտնվեն ուժեր, որոնք այս հարցը կլուծեն։ Այս հարցի լուծման մի տարբերակ կա, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ այս օրակարգին նվիրված լինի այնքան, որքան նվիրված են այն զինվորները, որոնք նույնիսկ կյանքի գնով իրենց դիրքը չեն լքում»,-այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց՝ պետք է գիտակցենք՝ առյուծի նման տղերք ունենք, որոնք առյուծի նման կռվում են, եւ պետք է նրանց պատշաճ գնահատանքի արժանացնել։
«Պատերազմում փլավ չեն բաժանում, պատերազմը բերում է քաոսային իրավիճակ, բայց մեր հանրության պետք է լինի տրամադրություն, որ որեւէ պատճառաբանությամբ մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային ամենասուր պարսավանքի։ Բոլոր այն մարդիկ, որոնք որեւէ պատճառով լքել են իրենց վստահված պոստը, դիրքը, այդ մարդիկ պետք է իմանան, որ իրենք արժանանալու են հանրային պարսավանքի եւ որեւէ պատճառաբանություն դրա համար չի ընդունվելու»,-ասաց վարչապետը։
Ըստ Փաշինյանի, որպեսզի մենք հնարավոր դարձնենք Ադրբեջանի հետ փոխզիջումը եւ կառուցողական խոսակցությունը, մենք պետք է կանգնենք դիրքերում։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ