Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, սակայն ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի»

Հոկտեմբեր 26,2020 20:15

«Հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել, ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արձագանքը, բայց պետք է իմանաք, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի»,-այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վստահեցրեց՝ պաշտպանության բանակն առավոտից շատ զսպված է եղել , բայց օրվա երկրորդ կեսին հրադադարը չհաջողվեց արդին երրորդ անգամ պահպանել։

Նա հիշեցրեց հրադադարի նախորդ պայմանավորվածությունները՝ ՌԴ, Ֆրանսիայի նախագահների եւ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ,  որոնք, ըստ էության, չեն պահպանվել»

Նիկոլ Փաշինյանն ասաց, կեսգիշերն անց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսով խոսել է, եւ ասել է՝ սա ԱՄՆ-ի համար առաջին հրադադարն է, իսկ մեր համար արդեն երրորդը, եւ որ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի եւ Ադրբեջանը կասի, թե հայկական կողմն է խախտել․«Բայց հիմնական հարցը, որ ես դնում էի ԱՄՆ պետքարտուղարի առաջ հետեւյալն է՝եթե հրադադարը տեղի չունենա, ինչպե՞ս ենք պարզելու, թե ով է խախտել, ի՞նչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը խախտող կողմի համար։ Ես հիմա կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարը, բայց ես հույս ունեմ, որ այսօր ԱՄՆ-ն իմ հարցերի պատասխանները կհնչեն»։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պատկերացրեք մի իրավիճակ, որ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի նախագահի՝ հրադադար հաստատելու եւ դիվանագիտական լուծում գտնելու ջանքերն անցնում են ապարդյուն․ «Ես խնդրում եմ ՝չկասկածեք երեք նախագահների անկեղծությանը՝ հրադադար հաստատելու գործում։ Այդ տերությունների ղեկավարներն իրենց պատասխանատվությունն ու անունն են դնում այդ հրադադարի ջանքերի տակ։ ԱՄՆ-ի դեպքում այս հարցն ավելի է սրվում, այնտեղ նախընտրական արշավ է, եւ խոսքը գնում է միջազգային իրավիճակի վրա ազդելու նախագահ Թրամփի կարողությունների մասին, որ դրականի դեպքում դրական ազդեցություն կունենա, բացասականի դեպքում՝ բացասական։ Իհարկե, մենք պետք է սպասեն ԱՄՆ արձագանքին։ Բայց եթե ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ մենք հենց հիմա ապրում ենք բոլորովին ուրիշ աշխարհում, եւ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ աշխարհը։ Բայց գուցե այդ մենք ենք մեղավոր մեր դիրքորոշումներում, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել կամ հարցի կարգավորմանը հասնել: Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ այս ողջ ընթացքում մենք եղել ենք առավելագույնս ճկուն, եւ եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորումն է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա։ Ընդ որոմ, այս պահանջը պատերազմից առաջ է եղել, եւ միայն այսօրվա չէ։ Եթե որեւէ բանի համաձայնել ենք, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար եւ ցանկացել են ավելի: Հիմա ես ուզում եմ շատ հստակ պատասխանել մի հարց՝ հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների, ես կարծում եմ՝ այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, ես կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը նույնիսկ ցավոտ փոխզիջումների պատրաստ է, սակայն հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի եւ պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու եւ իր իրավունքները պաշտպանելու։ Հիմա մեզանից ակնկալվող միջազգային ճկունությունը հաշվի առնելով, մենք պետք է ուժ ունենանք գործելու մեր շահերի կարմիր գծին մոտիկ, բայց մյուս կողմից անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031