«Մենք այս պահին դեռևս որևէ մարդասիրական գործողության մեջ ընդգրկված չենք»,- այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյո՞ք օրվա ընթացքում կարողացել են որոշակի աշխատանքներ իրականացնել առաջնագծում դիակների դուրսբերման առումով կամ ռազմագերիների հետ շփումների առումով, քանի որ առավոտյան ժամը 8։00-ից հայտարարված է հրադադար։
Հավելենք, որ Կարմիր խաչը իր գործողությունները պետք է սկսի երկու կողմերի հետ համաձայնեցման դեպքում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: