Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջնագծի տղաներին կասեմ՝ լավ լինեն, հետ գան, մեր աղջիկներին հասնեն». Ա1+ (տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2020 17:56

Գորիսում հայտնի Շալունց տոհմի ներկայացուցիչ 77-ամյա Համլետ պապի համար այս պատերազմը տարբերվում է 90-ականների ազատամարտից։ Չնայած շեշտում է՝ Արցախյան առաջին պատերազմը ևս Թուրքիայի անմիջական մասնակցությամբ էր:

Հակառակ այս ամենի՝ Համլետ Շալունցը վստահեցնում է՝ Սյունյաց աշխարհը ամուր է․ «Գորիսեցիները անվախ ժողովուրդ են, կռվող ժողովուրդ են»։

Արդեն մթնող Գորիսում հանդիպեցինք նաև 14-ամյա Վալերի Հայրապետյանին, ով այս արձակուրդային օրերին այստեղ կամավորություն է անում։ Վալերին էլ իր հերթին վստահեցրեց՝ Գորիսում լավատես են, նաև ասաց՝ Արցախից շատ հյուրեր ունեն:

Ապագա զինվորը առաջնագծի իր ավագ ընկերներին հորդորում է՝ աղջիկների նամակները չանտեսել եւ հետեւողական լինել․ «Առաջնագծի տղաներին կասեմ, որ լավ լինեն, իրենց լավ պահեն, հետ գան, մեր աղջիկներին հասնեն»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031