Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմաս դե Վաալ․ Հակամարտությունը ոչ թե Բաքվի ու Երևանի միջև է, այլ Բաքվի ու Լեռնային Ղարաբաղի

Հոկտեմբեր 26,2020 17:09

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Բրիտանացի Թոմաս դե Վաալը Թվիթերում անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նշելով, որ հակամարտությունը ոչ թե Բաքվի ու Երևանի միջև է, այլ Բաքվի ու Լեռնային Ղարաբաղի։

«Կարևոր է նշել, որ օկուպացված տարածքներն ազատելու մասին ՄԱԿ ԱԽ և ԵԱՀԿ հայտարարությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող շրջաններին։ Դրանք հայկական կողմին կոչ չեն անում դուրս գալ բուն Լեռնային Ղարաբաղի տարածքից։ ՄԱԿ ԱԽ բանաձևերում հակամարտությունը դիտարկվում է որպես Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ ծագած հակամարտություն, ոչ թե Երևանի և Բաքվի»,- գրել է դե Վաալը։

 

Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031