ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ղարաբաղում հրադադարի մասին ԱՄՆ հայտարարությունը` ասել է, թե այդ հակամարտությունը չպետք է մրցակցության դաշտ դառնա։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը սուր փուլում է գտնվում։ Այն չի կարող և չպետք է վերածվի մրցակցության դաշտի»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում ԱՄՆ-ում ձեռք բերված համաձայնությանը, և արդյոք դա չի նշանակում, որ ԱՄՆ-ին հաջողվել է ավելին անել, քան Ռուսաստանին։
Նշենք, որ Վաշինգտոնում նախօրեին տեղի ունեցած բանակցություններից հետո մարդասիրական հրադադար էր հայտարարվել Լեռնային Ղարաբաղում, որն ադրբեջանական կողմը չի պահպանում։
Կարդացեք նաև
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ