Լրահոս
Օրվա լրահոսը

Համերաշխ ենք հայ ժողովրդի հետ և կանգնած փորձություններ ապրող հայ ժողովրդի կողքին. Սիրոս-Էրմուպոլիսի քաղաքային խորհրդի բանաձևը

Հոկտեմբեր 26,2020 17:30

Բանաձև Սիրոս-Էրմուպոլիսի քաղաքային խորհրդի ՝
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերաբերյալ

Սիրոս – Էրմուպոլիսի քաղաքային խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի անառարկելի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, համերաշխ է հայ ժողովրդի հետ և հարգանքով կանգնած է փորձություններ ապրող հայ ժողովրդի կողքին:

Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների պատմական, բարեկամական կապերը փաստում են որ,

• Հույներն ու հայերը Բյուզանդական և Օսմանյան կայսրություններում գոյակցել են միասին,

• Հունաստանն այն երկրների շարքում է, որոնք պաշտոնապես ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը,

• Հունաստանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով տրամադրել է Հայաստանին զարգացման և հումանիտար օգնություն, միաժամանակ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին եվրոպական ինստիտուտներին հետ մերձեցման հարցում,

• Հայաստանի անկախության հռչակումից ի վեր երկու երկրները համագործակցում են միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍSՏՀ) շրջանակներում, միաժամանակ սատարելով է Հայաստան – ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Առանձնահատուկ են Սիրոս – Էրմուպոլիսի քաղաքապետարանի անկոտրում բարեկամական կապերը Լեռնային Ղարաբաղի հետ և արդեն իսկ 22 տարի է որ, դեռ առաջին` Վերին Սիրոսի քաղաքապետարանի ժամանակաշրջանից, համագործակցելով Հունաստանի ՀայԴատի Հանձնախմբի, Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի և կրթության նախարարությունների, ինչպես նաև Սիրոսի քաղաքային մարմինների, ձեռնարկությունների և քաղաքացիների հետ միասին ցանկացած ամառ, հյուրընկալում էր Լեռնային Ղարաբաղից ծնողազուրկ երեխաներին, որոնց մեծ մասը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով որբացել էին:

Երեխաները մի քանի անհոգ օրեր էին անցկացնում մեր կղզում և ծանոթանում հունական մշակույթին:

Ելնելով վերոգրյալից, Սիրոս-Էրմուպոլիսի քաղաքային խորհուրդը

• դատապարտում է պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն և հայտնում խորին համոզմունք, որ ցանկացած ճգնաժամ հնարավոր է կարգավորել միայն երկխոսության միջոցով, միջազգային և խաղաղության համար նախատեսված նորմերի միջոցով՝ այլ ոչ թե զենքի սպառնալիքով,

• Չի ընդունում տարածաշրջանում լարվածությունը խաթարող երրորդ երկրի ցանկացած միջամտություն,

• Իր նվիրվածությունն է հայտնում բոլոր ժողովուրդների իրավունքների հարգանքին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031