Քսանթիի քաղաքային խորհուրդը ս.թ. հոկտեմբերի 15-ին բանաձև է ընդունել և ուղարկել այն՝ ի գիտություն, Հունաստանի վարչապետին, արտաքին գործերի նախարարին, Քսանթիի նահանգը ներկայացնող Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին և զանգվածային լրատվական միջոցներին:
Բանաձև
Քսանթիի քաղաքային խորհուրդը, հաշվի առնելով հույն և հայ ժողովուրդների բարեկամական պատմական կապերը, որը փաստում է որ,
•Հունաստանի և Հայաստանի հարաբերություններն ունեն պատմական երկարամյա հենք և կապված են Բյուզանդական և Օսմանյան կայսրություններում հույների և հայերի համակեցության հետ,
Կարդացեք նաև
- Հունաստանը այն երկրների շարքում է, որոնք պաշտոնապես ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը,
- Հունաստանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով տրամադրել է Հայաստանին զարգացման և հումանիտար օգնություն, միաժամանակ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին եվրոպական ինստիտուտներին հետ մերձեցման հարցում,
•Հայաստանի անկախության հռչակումից ի վեր երկու երկրները համագործակցում են միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍSՏՀ) շրջանակներում, միաժամանակ սատարելով է Հայաստան – ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Եվ ելնելով վերոգրյալից, ինչպես նաև ներկայացնելով Քսանթիի քաղաքացիներին.
- Մենք դատապարտում ենք պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն,
- Մենք չենք ընդունում տարածաշրջանում լարվածությունը խաթարող երրորդ երկրի ցանկացած միջամտություն և, այս տրամաբանության մեջ, կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողությունից կամ պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններից,
- Մենք մեր խորին համոզմունքն ենք հայտնում, որ ցանկացած ճգնաժամ հնարավոր է կարգավորել միայն երկխոսության միջոցով, միջազգային և խաղաղության համար նախատեսված նորմերի միջոցով՝ այլ ոչ թե զենքի սպառնալիքով:
Մենք մեր նվիրվածությունն ենք հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին:
Քաղաքային խորհուրդ
Նախագահ Յաննիս Բուտոս