ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը «Արմենպրեսի» մամուլի ասուլիսում կայացած ասուլիսում որպես պատմաբան որոշ զուգահեռներ անցկացրեց. «Վերջին շրջանում շատ է խոսվում սիմվոլների մասին: Թուրքիայում 100 տարի առաջ սեպտեմբերյան վերջին օրերին Քյասիմ Կարաբեքիրի գլխավորությամբ հարձակում իրականացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ, եւ ըստ էության այս օրերի համընկնումը պատահական չպետք է համարել»:
Պատմաբանը այլ համընկնում էլ է տեսնում՝ հոկտեմբերի 10-ին ընդունված մարդասիրական հրադադարի հետ կապված. «Հիշենք, որ 2009թ հոկտեմբերի 10-ի Ցյուրիխյան տխրահռչակ արձանագրությունները ստորագրվեցին, ինչպես այն ժամանակ Թուրքիան կարգավորման գործընթացը տապալեց եւ վավերացումից հրաժարվեց, եւ փառք Աստծո այդ ծուղակից կարողացանք դուրս գալ, նույն ձեւով էլ հիմա է ընդունվում համաձայնեցված հայտարարություն, եւ մի քանի րոպե էլ չի պահպանվում հրադադարը՝ Թուրքիայի կրտսեր եղբոր կողմից, եւ սկսվում են ռազմական գործողությունները: Պատմական այս փորձը ցույց է տալիս, որ մենք պետք է 100 տարվա հեռավորությունից ճիշտ պատմական դասեր քաղենք, գիտակցենք, որ գործ ունենք նույն ոխերիմ թշնամու հետ, տրամադրվենք, որ իրավիճակը 100 տարի անց հօգուտ հայ ժողովրդի է»:
Արմեն Մարուքյանը փաստում է. «Եթե այն ժամանակ ունեինք երկկողմանի ճնշում՝ Ցարական Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի կողմից, այսօր ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, եւ բազմիցս պատրաստակամություն է հայտնվել սատարել թե դիվանագիտական, եւ Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգի պարագայում ՝ նաեւ ռազմական օգնություն ցուցաբերելու տեսակետից: Որոշակի փաստեր մեզ հիմք են տալիս պնդելու, որ պարտավորությունները կատարվում են:
Խոսքն առաջին հերթին վերաբերվում է Իբլիդի շրջանի հրետակոծությանը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց այդ շրջաններից էր Թուրքիան մատակարարում Ադրբեջանի ահաբեկիչներին, ու այժմ ահաբեկչների բազաները ոչնչացված են: Իսկ տեղեկատվությունն առ այն, որ թուրքական հատուկ ջոկատայիններ են բերվում, խոսում է այն մասին, որ այլեւս նոր ահաբեկիչների մուտք ռազմաճակատի գոտի, այլեւս չկա, Թուրքիան ստիպված է ապավինելու սեփական հատուկ ջոկատայինների ուժերին»:
Կարդացեք նաև
Պատմաբանը հավելում է. «Մեր ռազմավարական դաշնակիցը ուղիղ չներգրավելով ռազմական գործողությունների մեջ, ինչը միջազգային իրավական հիմնավորումներ եւ համապատասխան ընթացակարգեր է պահանջում, անուղղակիորեն աջակցություն է ցուցաբերում մեզ, եւ 100 տարվա հեռավորության պայմաններում տեսնում ենք, որ իրավիճակը հայ ժողովրդի համար նպաստավոր է: Նաեւ չմոռանանք, որ հաղթանակած բանակ ունենք, որը տարածաշրջանում համարվում է լավագույնը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հարյուր տարի առաջ բոլշևիկյան ռուսաստան էր և ոչ ցարական….