Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հուժկու հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայիններին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկուշաբթի ռուսական ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են Իդլիբի նահանգում գտնվող գրոհայինների ճամբարը։
Լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանի ՕՏՈւ–ի հասցրած հարվածից զոհվել և վիրավորվել է ավելի քան 100 գրոհային, իսկ նրանց մարզական ճամբարն ամբողջովին ոչնչացվել է։
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ