Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հակամարտությունը կարող է Իրանի ներսում խթանել միջէթնիկ սադրանքները. Շաիբ Բահմանի

Հոկտեմբեր 26,2020 14:48

️Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է կովկասյան հարցերով իրանցի փորձագետ Շաիբ Բահմանի տեսակետը.

🔹️Սկզբնապես Իրանը լուրջ ուշադրություն չէր դարձնում Ղարաբաղյան հակամարտության խորությանը: Թվում էր, թե պարզ ընդհարում է տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև, այն դեպքում, երբ խոր կապ գոյություն ուներ Կովկասի և Արևմտյան Ասիայի ճգնաժամերի միջև:

🔹️Այս ճգնաժամի առաջացման կարևորագույն նպատակներից է Իրանի հյուսիսային սահմաններում վերջինիս աշխարհաքաղաքական ներուժի սպառումը, որի մասին են վկայում Ադրբեջանի ներկայիս ռազմական գործողությունները: Բախումները տեղի են ունենում Իրանի հետ սահմանամերձ շրջաններում և այդ ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձանագրած առաջխաղացումը կարող է ապագայում խաթարել տարածաշրջանի անվտանգությունը:

🔹️Այս հակամարտությունը կարող է Իրանի ներսում խթանել միջէթնիկ սադրանքները և շարունակություն հաղորդել Թեհրանի դեմ Բաքվի վերջին տարիներին որդեգրած քաղաքականությանը: Հնարավոր է՝ Ադրբեջանն այդ նպատակի համար իր երկրի ներսում նույնպես ավելացնի ճնշումներն իսլամադավանների նկատմամբ:

🔹️Թուրքիան այս գործընթացներում ունի երկարաժամկետ ծրագրեր: Եթե լինի ադրբեջանական զինված ուժերի կայուն առաջխաղացում, ապա տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության հիմքեր կստեղծվեն: Մեծ է հավանականությունը, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031