Մել Գիբսոնը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի պատերազմով, նա աղոթում է ողջ հայ ժողովրդի և հակամարտության խաղաղ կարգավորման համար:
RTVI- ն էքսկլյուզիվ հրապարակմամբ ներկայացրել է նրա կարծիքը Արցախյան իրադարձությունների վերաբերյալ.
«Խորը ցավով տեղեկացա հայկական Արցախում հակամարտության վերջին սրման մասին։ Ես այստեղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, եւ նրանք պատմում են իրենց տառապանքի, մտերիմների կորստի մասին։
Ես շատ եմ հարգում հայ ազգին՝ շատ ամուր ու մեծահոգի։ Նա ստիպված է եղել հսկայական դժվարությունների բախվել։ Ինչպես գիտենք դուք եւ ես, այդ մարդկանց կարողություններն անսահման են։
Կարդացեք նաև
Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար։ Նաեւ աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի։ Եվ որ հզոր տերությունները միջամտեն ու ճանաչեն ստեղծված իրավիճակը։ Ես հույս ունեմ, որ դուք խաղաղության կհանգեք։
Ընկերներ, ուժեղ մնացեք, շարունակեք անել ձեր գործը, եւ թող Աստված օրհնի ձեզ»: