Կիպրոսում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ավտոերթ՝ ի աջակցություն Արցախի: Լիմասոլում եւ Պաֆոսում ապրող մի քանի հազար հայեր կազմակերպված ավտոերթով եւ դրոշներով հավաքվել են կղզու մայրաքաղաք Նիկոսիայում, որտեղ նրանց միացել են եւս մի քանի հարյուր մասնակիցներ՝ անցնելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանիսիայի դեսպանատների մոտով: Ապա երթի մասնակիցները եղել են Իսրայելի դեսպանատան դիմաց, որտեղ բողոք են բարձրաձայնել՝ Թուրքիային եւ Ադրբեջանին սպառազինության շարունակական մատակարարման առթիվ: Այնուհետեւ ավտոերթի մասնակիցները եղել են Կիպրոսի հայկական եկեղեցում, ինչից հետո խաղաղ հավաքն ավարտվել է մարզադաշտում: Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները հայտարարել են՝ նման հավաքները շարունակվելու են, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Արցախի դեմ ագրեսիան: Լուսանկարները ի զորու չեն փոխանցել այն համերաշխության եւ համախմբվածության մթնոլորտը, որն ուղղված է սահմանը պաշտպանող զինվորին. մեր մտքերը, աղոթքներն ու աջակցությունը ձեզ հետ է, սիրելիներ:
Անժելիկա Ազադյանց
Կարդացեք նաև
Նիկոսիա, Կիպրոս
Լուսանկարները՝ Սեբուհ Ոսկերչյանի, Կիպրոսի Հայ Ազգային կոմիտեի, «Կիպրոս մեյլ» պարբերականի, Reporter.cy-ի