Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան Թուրքիային կոչ է անում նպաստել Ղարաբաղում հրադադարի հաստատմանը

Հոկտեմբեր 26,2020 13:40

Մոսկվան Թուրքիային կոչ է անում իր ողջ ազդեցությունն օգտագործել` ի շահ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման և հակամարտության կարգավորման հարցում բովանդակային բանակցությունների։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր թուրք գործընկերներին համոզում ենք օգտագործել իրենց ազդեցությունն այդ ուղղությամբ», – ասել է Լավրովը` Աթենքի և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծմանը և կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին զերծ մնալ ռազմական սցենար զարգացնելուց։

«Մենք չենք թաքցնում, որ չենք սատարում այս խնդրի ռազմական լուծման հնարավորությունը։ Հայ և ադրբեջանցի ժողովուրդներին համարելով բարեկամ և եղբայրական՝ մենք չենք կարող կիսել նման նկրտումները», – ասել է Լավրովը։

Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031