ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատել հոկտեմբերի 26-ից հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությունը, որում ասվում է, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված և հոկտեմբերի 17-ին Փարիզում վերահաստատված հումանիտար հրադադարը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ ժամանակով ժամը 08:00-ին», – ասված է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ