Հոկտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1872 նոր դեպք, հայտնում է «Ալիք մեդիա»-ն:
Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 30 303 է:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 603 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 11 370 մարդ:
Այսօր վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 215:
Կարդացեք նաև
Կարանտինային գոտում է գտնվում 3769 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ է՝ 3832 պացիենտ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 2249 պացիենտ:
Հարություն ՄԱԼԽԱՍՅԱՆ