Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ Էրտողան կոչ ըրած է պոյքոթի ենթարկելու ֆրանսական արտադրութիւնները, Իտլիպի սահմանային անցակէտին վրայ իսլամիստ զինեալներ ոտնակոխ կընեն Ֆրանսական դրօշ»

Հոկտեմբեր 26,2020 17:24

Գրող, «Արեւելք» կայքին խմպակիր Սագօ Արեան ֆեյսպուքին մէջ կգրե. «Մինչ Էրտողան կոչ ըրած է պոյքոթի ենթարկելու ֆրանսական արտադրութիւնները, անդին Իտլիպի սահմանային մէկ անցակէտին վրայ իսլամիստ զինեալներ ոտնակոխ ընելով կը վիրաւորեն Ֆրանսական դրօշ՝ Bleu Blanc Rouge-ը։

Ճիշդ է, որ ֆրանսացիք կեցուածքներէն անդին երթալով հարուածած էին Սուրիոյ հիւսիսի ահաբեկիչներու մի քանի կեդրոններ, բայց տեսնես այդքանը բաւարա՞ր է։ Ես շատ թերահաւատօրէն կը մօտենամ Ֆրանսայի եւ կեցուածքներուն եւ ռազմավարութեանը. մեր տառապանքը փորձ ունի, ու իմ համար անկարելի է մոռնալ առաջին համաշխարհայինի օրերուն Ֆրանսայի անտարբերութեան հետեւանքով Մարաշի մէջ նահատակուած մեր խաղաղ հայրենակիցներուն դատը։

Պատմութիւնը առնուազն սորվեցնող հանգամանք մ՚ունի ու անկարելի է մոռնալ եւ ուրանալ անցեալը։

Այսօր դիւանագիտական ճանապարհով Փարիզը մեր կողքին է, այո, բայց այս օրհասին խօսքերն ու դատապարտումները բաւարար չեն։ Այս պատերազմը, նաեւ ձերն է Ֆրանսացի ընկերներ, ձեզ տեսնեմ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ֆրասիացիների պատասխանը կլինի՝ամենքը իրավունք ունի իր կարծիքը արտահայտել ինչպես ուզում է….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031