Նյու Յորքի հայերը բողոքի երթ էին անում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների դեմ, որը սկսվեց աղոթքով, ապա Հայաստանի եւ ԱՄՆ-ի պետական օրհներգերով: Ցույցի մասնակիցները կրում էին «Դադարեցրեք ցեղասպանությունը», «Վերջ ադրբեջանաթուրքական ագրեսիային», «Ճանաչեք Արցախի անկախությունը», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Մի հավատացեք Ադրբեջանին» եւ նման բովանդակությամբ այլ պաստառներ:
«Այս ցույցը միայն մեզ համար չէ, այլ բոլոր այն երկրների, որոնք հիմնված են դեմոկրատական, հումանիստական, արդարադատության սկզբունքների վրա, բոլոր երկրները պետք է բացեն աչքերը եւ տեսնեն իրականությունը… Մեր զինվորներն այսօր զոհվում են սահմանին սեփական երկիրը պաշտպանելիս…Եվ մենք հաղթելու ենք»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը:
«Մենք այստեղ ենք Արցախի համար: Արցախը Հայաստան է եւ միշտ կլինի Հայաստան: Մենք թույլ չենք տա, որ ցեղասպանությունը կրկնվի, Հայկական սփյուռքն էլ է հայկական բանակ, հաղթելու ենք»,-ասաց ցույցի մեկ այլ մասնակից:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ