Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում կրթված ադրբեջանցի հրամանատարները դաժանաբար գնդակահարել են 4 թաթ զինվորի

Հոկտեմբեր 26,2020 13:30

Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդներից թաթերի առնչությամբ անհանգստացնող տեղեկություններ են հաղորդվում ռազմաճակատից, մասնավորապես՝ պարտադիր ժամկետային զինծառայող թաթ զինվորների վերաբերյալ, որոնք այս պահին մարտական գործողությունների են մասնակցում:

«Շիրվանի ազատագրության ճակատ»-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարները, որոնք կրթություն են ստացել Թուրքիայի զինվորական ուսումնական հաստատություններում, բավականին ագրեսիվ եւ անհարգալից վերաբերմունք են դրսեւորում թաթ զինվորների հանդեպ:

Ընդ որում, «ադրբեջանցիները» վտանգավոր ռազմական խնդիրների կատարմանը չեն մասնակցում, իսկ հրամանատարները ռազմաճակատի տարբեր ուղղություններում նման խնդիրների կատարմանը ստիպում են մասնակցել միայն տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, հատկապես՝ թաթերին: «Շիրվանի ազատագրության ճակատ»-ի փոխանցմամբ՝ բանը հասել է նրան, որ Թուրքիայում կրթված ադրբեջանցի հրամանատարներն օրերս դաժանաբար գնդակահարել են չորս թաթ զինվորների, որոնք հրաժարվել են առաջադրանքը կատարել՝ պահանջելով, որպեսզի «ադրբեջանցի թուրքերը» եւս մասնակցեն նույն մարտական գործողություններին: «Շիրվանի ազատագրության ճակատ»-ը բանակի ղեկավարությանը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կոչ է անում վերջ դնել թաթ զինվորների հանդեպ խտրական եւ անմարդկային վերաբերմունքին, այլապես «Շիրվանի ազատագրության ճակատ»-ը թաթերի համար անիմաստ այս պատերազմն Արցախից կտեղափոխի Շիրվան (ներկայիս Ադրբեջանի տարածք.-խմբ.) եւ հայրենիքի ազատագրության համար պայքար կծավալի:

Տեղեկացնենք, որ «Շիրվանի ազատագրության ճակատ»-ն Ադրբեջանի տարածքում կովկասյան պարսիկների (թաթերի) հիմնած ընդհատակյա կազմակերպություն է, որը գործում է մի քանի բջիջներով՝ տեղակայված կովկասյան պարսիկների կոմպակտ բնակության տարբեր հատվածներում՝ Ապշերոն, Խիզի, Շաբրան, Ղուբա, Շամախի:

Հատկանշական է, որ այս օրերին հայտարարություններով է հանդես եկել նաեւ «Լեզգիստանի ազատագրության կորպուսը», որն ադրբեջանաբնակ լեզգիներին կոչ է անում պայքարել Լեզգիստանի անկախության համար. «Մենք մուտք ենք գործում ազատագրական պայքարի նոր փուլ՝ հանուն Ադրբեջանից Լեզգիստանի անկախացման»:

Պատրաստեց
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031