ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերով շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրադադարի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ովքեր քիչ առաջ համաձայնեցին հրադադարին՝ որն ուժի մեջ կմտնի կեսգիշերին: Շատ կյանքեր կփրկվեն: Հպարտ եմ իմ թիմով՝ պետքարտուղար Պոմպեոյով, Սթիվ Բիգանով և ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականով»,- գրել է Թրամփը:
Congratulations to Armenian Prime Minister Nikol Pashinyan and Azerbaijani President Ilham Aliyev, who just agreed to adhere to a cease fire effective at midnight. Many lives will be saved. Proud of my team @SecPompeo & Steve Biegun & @WHNSC for getting the deal done!
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 25, 2020