Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք կլուծենք այդ խնդիրը: Ես այն «թեթև դեպք» եմ անվանում: Գնացեք և ասացեք սա ժողովրդին, Հայաստան: Ինչո՞ւ ոչ։ Այն հեշտ է լուծել, եթե գիտես, թե ինչ անես»,- ասել է Դոնալդ Թրամփը: