«Պատերազմն, ասել եմ, թե ինչ աստիճանի է, եւ Ադրբեջանի ԶՈՒ-ն Թուրքիայի հետ համատեղ ինչ խնդիր է դրել: Դուք տեսաք Թուրքիայի նախագահի այսօրվա հայտարարությունը:
Եթե սա հայության լինելիության, պետականության գոյապայքարն է, հետեւաբար՝ մեր հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, մեր երկրորդ անգամ ցեղասպանությունը չթույլատրելը, հակառակորդի ԶՈՒ-ին իր խնդիրը կատարելուց զրկելը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վերջին շրջանում այս թեմայի շուրջ հետաքրքիր հայտարարություններ եղան, որոնցից է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ իր եղբայր Ալիեւի եւ իր հանդեպ ճնշումների մասին ասվածը: Այսօր եւ երեկ Ադրբեջանի նախագահն էլ հայտարարել է, թե նա իբր պատրաստ է դադարեցնել կրակը:
Ամեն անգամ այս պատասխանատվությունն իր վրայից գցելու հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը կրակի դադարեցման եւ խաղաղության ցանկություն բացարձակ չունի, շարունակելու է մարտական գործողությունները: Հետեւաբար, շարունակվում է մեր գոյապայքարի եւ լինելիության պատերազմը»,-հավելեց Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ