«Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս եւ Մարտունուց հարավ մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երեւացել են դիվերսիոն խմբեր: Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դրանց որոնողական եւ ոչնչացման աշխատանքները»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին էլ դրանք ընթանում են: Որպես կանոն, դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել եւ փախնել այն տեղանքից, որտեղ հայտնվում են մեր ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումները»,-նշեց նա:
Հովհաննիսյանը հավելեց, որ այս պահին եւս արցախյան ռազմաճակատում ծանր մարտեր են ընթանում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ