«Ամերիկայի ձայն» – ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայանը կիրակի օրը CBS News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ ասելով.
«Նախագահի հանձնարարությամբ, մենք այս հանգստյան օրերին, ի հավելում այն ամենի, ինչ անում ենք ընտրությունների անվտանգության հետ կապված, փորձել ենք որպես միջնորդ խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի հաստատման առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք այժմ ջանքեր ենք գործադրում որպեսզի նրանք (Ադրբեջանը) ընդունեն դա»: