Պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ գեներալ Սենոր Հասրաթյանն ասել է․
Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է: Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ընկած բոլոր բնակավայրերը: Եվ այդպես գրեթե ամեն օր:
Սակայն արդեն տեսանելի է, որ հակառակորդի բոլոր ծրագրերը, այդ թվում՝ նաև հեռահար հարվածներով ու դիվերսիոն խմբերով ընկճել արցախահայությանը, աստիճանաբար կրախի են մատնվում: Հայ զինվորը, օր օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը, դառնում է ստեղծված իրադրության տերը, ինչը զգացվում է ինչպես պաշտպանական բոլոր տեղամասերում ընթացող մարտական գործողություններում, այնպես էլ դիվերսիոն խմբերի վնասազերծմանն ուղղված առճակատումներում:
Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր Շուկայի ձորակում իմ տեսածով:
Կարդացեք նաև
Այլ ճանապարհ չունենք, սա գոյապահպանության պատերազմ է, և մենք դատապարտված ենք ՀԱՂԹԵԼՈՒ: