Ֆրանսահայերն այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բողոքի ցույց էին անում ի պաշտպանություն Արցախի։
Մայրաքաղաքի կենտրոնում` Տրոկադերո հրապարակում` Էյֆելյան աշտարակի մոտ ֆրանսահայերը երգեցին նախ Ֆրանսիայի հիմնը, ապա՝ Հայաստանի։ Նրանք Հայաստանի եւ Ֆրանսիայի դրոշներով էին, նաեւ՝ «Stop Aliev, Stop Erdogan» պաստառներով։
Կարդացեք նաև
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմ սկսեց Արցախի դեմ` ռմբակոծելով մայրաքաղաքն ու այլ բնակավայրեր, ռմբակոծելով նաեւ խաղաղ բնակավայրերը, ինչի արդյունքում զոհվեցին քաղաքացիական անձինք։ Ադրբեջանին օգնում է Թուրքիան, որը ահաբեկչական խմբավորումներ է տեղափոխել Սիրիայից Ադրբեջան եւ Արցախում՝ մարտի դաշտ։
Պաշտպանության բանակի փաստերով, ադրբեջանական զինված ուժերը իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր են օգտագործում, ինչպես նաեւ «Բայրաքթար» տեսակի թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Մոտ մեկ ամիս է՝ պատերազմը շարունակվում է․ Թուրքիան հայտարարել է՝ զորք կուղարկի Ադրբեջանին, եթե Ադրբեջանը դիմի։