Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ադրբեջանցի զինվորականները կրակահերթ են արձակում հայ զինվորի գլխին։
Համացանցում հայտնված կադրերը, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գնդակահարում ծանր վիրավորում ստացած արցախցի զինվորին, իրական են։ Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Մենք արձանագրել ենք այս դեպքն այդ կադրերի հրապարակման առաջին իսկ փուլում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ տեսանյութն իրական է եւ այն վերաբերում է վերջին բախումներին։ Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարում է հայ` ծանր վիրավորում ստացած զինվորին»,–գրել է Բեգլարյանը։ Նա հավելել է, որ մինչ միջազգային հանրությունը շարունակում է կույր լինել, Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է իրականացնում։
Կարդացեք նաև
We recorded this case at the first phase of publication yesterday.
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) October 25, 2020
Our analysis shows that it is a real video from the recent clashes, where an #Azerbaijan|i soldier executes an Armenia|n heavily wounded soldier.
So, intl community keeps be blind, Az continues #WarCrimes. https://t.co/guIRVJJmxm