Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ կազմակերպել է Արցախում եւ Հայաստանում մարդասիրական տարածաշրջանային նախաձեռնություն՝ հայրենիք բժշկական պարագաներ ուղարկելու նպատակով: ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակը ստանալուց անմիջապես հետո՝ Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ-ն ստեղծել է նվիրատվության առցանց հարթակ: Ձեռք բերված բժշկական անհրաժեշտ պարագաներն օգտագործվելու են վիրավոր զինվորներին բժշկական օգնություն տրամադրելու ժամանակ:
Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ-ն սույն նախաձեռնությունն իրականացրել է համագործակցաբար Նյու Ջերսիի ՀՅԴ «Դրո» կոմիտեի, Ռիջֆիլդի Սբ. Վարդանանց հայ առաքելական եկեղեցու, Հայ ամերիկյան առողջապահական մասնագետների կազմակերպության (AAHPO) և Հայ բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) հետ։
Կամավորական աշխատանքի արդյունքում փաթեթավորվել է ավելի քան երկու տոննա ընդհանուր կշռով բժշկական պարագաներով շուրջ 250 տուփ։
Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ անդամ Անի Չաղլացյանի խոսքերով՝ բժշկական այս օգնությունը կծառայի իր նպատակին․ «այսօր մենք չպետք է ջանք ու եռանդ խնայենք Արցախին և Հայաստանին օժանդակելու համար: Մեր բանակը մեր սահմաններն է պաշտպանում, մենք նրա թիկունքում պետք է մեր ուժերից ավելին անենք՝ ապահովելու մեր ազգի բարեկեցությունը»:
Կարդացեք նաև
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ