Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են, որ Գյանջա քաղաքի հիվանդանոցում մահացել է ՌԴ քաղաքացի, 2007 թվականին ծնված Արթուր Վասիլեւիչ Մայակովը: Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում:
ՌԴ քաղաքացին Գյանջայի հիվանդանոցում բուժում էր ստանում հոկտեմբերի 17-ից՝ Գյանջայի ռմբակոծության ժամանակ ստացած վերքերից:
Ա. Վ. Մայակովի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ՝ Ադրբեջանի Հանրապետության Գյանջա քաղաքում: Սգո արարողությանը, ըստ հաղորդագրության, մասնակցել են Գյանջայի ռուսական համայնքի ղեկավար Ի. Վ. Կալաշնիկովան եւ Գյանջայում գտնվող Ալեքսանդր Նեւսկու անունը կրող տաճարի հոգեւորական հայր Վարֆալամեյը:
Aravot.am-ի հետ զրույցում Հայկական միասնական տեղեկատվական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով սույն տեղեկությունը, ասաց, որ տեղական նշանակության բեմադրությունները հավանաբար այլեւս մեծ արդյունք չեն ապահովում, ուստի Ադրբեջանն անցնում է «միջազգային» բեմադրությունների:
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ