«Էրդողան տեռորիստ», «Արմենիա», «Հայաստան», «Արցախը Հայաստան է», «կեցցե՛ հայ զինվորը» վանկարկումներով Իսպանիայի եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները երեկ փակել էին Իսպանիա-Ֆրանսիա միջպետական մայրուղին: Ճանապարհը փակել էին երկկողմանի:
Բողոքի ցույցը հարուցել էր վարորդների դժգոհությունը, որոնք պահանջում էին բացել ճանապարհը, սակայն եռագույն դրոշներով ու պաստառներով քաղաքացիները վարորդների պահանջը չէին կատարում: Ցույցի կազմակերպիչները հորդորում էին կռվի չբռնվել ոչ ոքի հետ եւ միայն ներկայացնել պահանջները: Ոստիկանների պահանջին՝ ձեռքերը վերեւ պարզել, ցույցի մասնակիցները նշել են, որ այստեղ ներկա են մեր այն հայրենակիցները, որոնք չեն կարողացել մասնակցել Լյուքսեմբուրգի հավաքին:
Հիշեցնենք, որ պատերազմի առաջին իսկ օրերից աշխարհի մի շարք երկրների հայ համայնքը բողոքի ցույցեր է անում՝ պահանջելով դատապարտել եւ քայլեր ձեռնարկել Արցախում արյունահեղությունն ու պատերազմը կանգնեցնելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ