Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչի, էտ «զէմլյա-զէմլյա» ռակետը քանի կարժի. 90-ականներին ռազմադաշտում ծնված հումորները

Հոկտեմբեր 25,2020 10:45

«Հարեւանը հարցնում է Խաչուն.
-Խաչի, էտ «զէմլյա-զէմլյա» ռակետը քանի կարժի:
Խաչին ծոծրակը քորում է ու թե.
-Յերեվի `մին միլիօն:
-Չէ-չէ մի,-ուրախանում է հարեւանը,-տրանա մինը ընգյալ ա բօստանս, դէ ասէ միլիօնատարըմ ըլի…»:

 

Պատերազմի այս օրերին հումորն ուղեկցում է մեր զինվորներին, նրանց Արցախ, ռազմադաշտ ճանապարհած ծնողներին, հարազատներին, ընկերներին:
Այդպես էր նաեւ 90-ականներին:
Իմ արխիվներում պահպանվում է զինվորի համար 90-ականներին տպագրված ԼՂՀ ԻՊԿ օրգան «Մարտիկ» թերթի հավելվածը` առաջին համարը` «Խաչին, Բուբուլը եւ ուրիշները»:

Խմբագրակազմի «զրահամեքենայի» անձնակազմն էր `«հրամանատար»-խմբագիրը` Վ. Աթաջանյանը, «մեխանիկ-վարորդ»-խմբագիր Կ. Ալավերդյանը, «նշանառուն»`թարգմանիչը Հ. Վանյանը, «լցավորող»-նկարիչը` Ա. Ղուկասյանն ու «հրձիգ –ռադիստ»-օպերատորը` Տ. Գրիգորյանը:

Այն գրպանի «լիցքավորիչ» էր, տրամադրություն հաղորդող:

«Խրամատում նըստած «փիլիսոփա». Բուբուլը լսելով ուժեղ դղրդյուն, հարցնում է.
-Էս հի՞նչ ա, «Գրա՞դ» ա:
_Չէ գրօմ ա,-պատասխանում է Խաչին:
-Էտ էլ նօր զե՞նք ա:
-է, վախըմ էլ, էս միը բնության յերեվույթ ա»:

Կամ`«Խաչին քրտնաթոր խրամատ էր փորում: Մի մարտիկ կատակում է.
-Էտ փօսը շա՞տ չըս վօքեվօրված կըտրում:
-Պա լյավ չի՞, յէս ակօպ կըտրիմ, քան թէ օրիշնէն էն մի փօսան կտրին ինձ հէտէ,-պատասխանում է Խաչին»:

Համով ղարաբաղյան բարբառով էին բոլոր այս հումորները:

«-Շարքային Բոուբուլ, ինչու եք ավտոմատով գնում ճաշարան:
-Օզում չըմ, վէր մին էլ բօրշը առանց մէս տան ինձ…»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031