Հանուն Լեռնային Ղարաբաղի ազատության ու անկախության մղած մեր ժողովրդի երեսնամյա պայքարում մեր ժողովուրդը բազմաթիվ կարգախոսներ է ունեցել, որոնցից ամենահայտնին ու ամենանշանավորը վերնագրում նշածս է, որն արտացոլվում էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերով:
Ինչպեսև սպասվում էր, այս տարի սկսված աննախադեպ պատերազմի հանդեպ նույնպես մեր երկրի առաջին նախագահը չկարողացավ անտարբեր մնալ և հնարավորինս արտահայտվեց, ընդ որում՝ միանգամայն անկեղծորեն և ի խորոց սրտի, և համոզված ենք, որ եթե, վերսկսված այս հայրենական պատերազմը շարունակվի, նախագահ Տեր-Պետրոսյանն առաջիկայում ևս իր իմացությունն ու իր ջանքերը կգումարի մեր ժողովրդի՝ մեր ահելների ու մեր ջահելների, մեր կամավորների ու մեր աշխարհազորայինների, մեր շարքայինների ու մեր պաշտոնյաների, ավելի կոնկրետ՝ Հայաստանի ընտրյալ վարչապետի և Արցախի նույնքան ընտրյալ նախագահի հայրենանվեր ու միացյալ ջանքերին՝ հանուն Արցախի ու արդեն նաև Հայաստանի Հանրապետության ազատ ու անկախ գոյության և ազատության:
Ես առաջինը չեմ, և ինձնից առաջ շատերն են արդեն նշել ու շեշտել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սեպտեմբերի վերջին սանձազերծված այս պատերազմը հայերիս համար, փաստորեն, ոչ ավել և ոչ պակաս Հայրենական պատերազմ է, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն այս էլ որերորդ անգամ այս պատերազմը անվանում է Նոր Սարդարապատ՝ նշելով ու շեշտելով, որ այս պատերազմում մենք հաղթանակից բացի այլ ելք ու այլ տարբերակ չունենք: Փաշինյանն այս պատերազմին այլ ճշգրիտ ու այլ արժանահիշատակ անվանում նույնպես տվեց, այն է՝ ճակատագրական պատերազմ:
Այս ճակատագրական պատերազմում մենք, ի թիվս այլոց, այլ անսպասելի բաներ ևս տեսանք: Դրանցից մեկը Հայաստանի ու Ղարաբաղի դեմ Թուրքիային ու Ադրբեջանին ոգեշնչելու ու ոգևորելու հարցում Իսրայելի դերակատարությունն էր, որին նույնպես մեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ, ընդ որում, միանգամայն վճռականորեն ողջունելով ու երախտագիտություն հայտնելով այն տասնհինգ հրեա մտավորականներին, ովքեր իրենց երկրին՝ Իսրայելին դատապարտեցին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ սկսած ու սանձազերձած աննախադեպ պատերազմում Ադրբեջանին ու Թուրքիային զինելու համար: Եվ ինչպես սպասվում ու ենթադրվում էր, Տեր-Պետրոսյանի այս արձագանքը Իսրայելում և հատկապես ու առանձնապես Իսրայելի մտավորականության շրջանակներում լրջագույն արձագանք ունեցավ: Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներ, որոնց մի մասը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, Արցախի հարցում լռում է, և առիթ է փնտրում՝ փորձելով Հայաստանում իշխանություն-ընդդիմություն հակասությանը նոր լիցք ու նոր երանգ հաղորդել: Այս համատեքստում պետք է դիտարկել Հայաստանի վարչապետի հայտնաբերած այն դավաճանական երևույթները, որոնց Փաշինյանն անդրադարձավ իր ելույթներում: Փաշինյանի «ընդդիմադիրներից» ոմանք ֆեյսբուքներում և այլ կասկածելի հարթակներում այն միտքն էին արտահայտում, թե վարչապետ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ ամեն կերպ Հայաստանում իր իշխանությունը պահպանի:
Կարդացեք նաև
Այս կարճատեսներն ու կարճամիտները ոչ միայն չեն տեղավորվում «Պայքար, պայքար մինչև վերջ»-ի կոնտեքստում, այլև որևէ առողջ տրամաբանության մեջ չեն տեղավորվում, այն է՝ Ալիևն այս ամենն անում է որպեսզի օր ավել երկարաձգի իր անփառունակ իշխանության ժամանակը:
Սա իսկապես մտածելու բան է: Որովհետև իսկապես այս իմաստով մենք, կարծում եմ, ռեալ ու կոնկրետ անելիքներ ունենք՝ հատկապես ու մանավանդ հրապարակախոսության և լրատվության բնագավառներում: Մանավանդ որ՝ մեր լրագրողներից ու լրատվամիջոցներից շատերն ընդունում են, որ զինադադարի ու հրադադարի չիրագործումը ինչքան որ Թուրքիայի ու Էրդողանի կամքով ու ցանկությամբ էր, նույնքան էլ Ադրբեջանի ու Ալիևի կամքով էր: Ըստ ամենայնի՝ Ալիևը շարունակում է սարսափել իր իշխանությունը կորցնելու հեռանկարից: Եվ, ըստ ամենայնի, մշտապես լինելու ու մնալու է իշխանությունը կորցնելու վախի մեջ: Այսինքն, վերստին՝ «Պայքար, պայքար մինչև վերջ»:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
Իսկ ինչ լաւ կ’ըլլար եթէ ալիեւը եւ իր խնդիրները մենք հայերս մոռնայինք, եւ փոխարէնը մեր ներքին միասնութիւնը համախմբուածութեան վերածէինք, մոռնալով ընդիմադիրները դաւաճանները նորերը հիները եւ պարզունակ մեկնաբանութիւնները