Ֆրանսիաբնակ հանրահայտ տենոր Ռուբեն Էլբակյանի երաժշտական տեսաուղերձը
Առաջնագծում՝ կռվի, իսկ թիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն անմասն չի մնում աշխարհի ողջ հայության կողմից բարձրաձայնվող բողոքի ճիչերից՝ հանդես գալով երաժշտական ուղերձով՝ «Ոտքի կանգնե՛ք, տիկնայք և պարոնայք համայն աշխարհի»՝ մեծարգո հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» երաժշտության ներքո։
«Սիրելի՛ ընկերներ և երկրպագունե՛ր, քանզի իմ զենքը իմ ձայնն է, Ձեզ եմ ներկայացնում իմ հոգու ճիչը երաժշտական տարբերակով ՝ «Ոտքի կանգնե՛ք, տիկնայք և պարոնայք համայն աշխարհի, կեցցե Հայաստանը»:
Ձեզանից շատերն արդեն տեղյակ են սեպտեմբերի 27-ից իմ հայրենիքում իրականացվող չարաբաստիկ պատերազմի մասին: Երկու կողմերից՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մի ողջ երիտասարդ սերունդ է ոչնչացման ենթարկվում: Ես արդեն խաղաղության իմ ձայնը բարձրացրել եմ իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի շուրջ, իսկ հիմա բոլոր երկրների ազգություններին խնդրում եմ մերժել Էրդողանի էքսպենսիոնիստական քաղաքականությունը:
Կարդացեք նաև
Եկեք չմոռանանք, որ բազմաթիվ մուսուլմանական երկրներ են գտնվել Օսմանյան կայսրության լծի տակ:
Ակնկալում եմ լսելի դարձնել մարդկային գիտակցությանն ուղղված այս խաղաղության ապավինում պահանջող կոչը: Արցախը հայկական հող է, որի մասին վկայել են դեռևս Հերոդոտն ու Ստրաբոնը և այդպես էլ կմնա ցանկացած գնով:
Մենք ոչ մի թշնամանք չունենք Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների հանդեպ, ովքեր մեզ նման ցանկանում են ապրել խաղաղ պայմաններում։
Մերժե՛ք պատերազմն ու ցեղասպանությունը:
Պահպանե՛ք բիբլիական դրախտավայրը։
Հավերժի երկիր Հայաստանը,
Կեցցե՛ երկիր Հայաստանը։