Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարձակվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ՝ ասելով, թե նա հոգեբույժի կարիք ունի՝ իսլամի և մուսուլմանների նկատմամբ վերաբերմունքի պատճառով։
Նշենք, որ Մակրոնը խոստացել էր պայքարել իսլամիստական սեպարատիզմի դեմ, որը սպառնում է իր վերահսկողության տակ առնել Ֆրանսիայի որոշ մուսուլմանական համայնքներ։
«Ո՞րն է Մակրոն կոչված այս մարդու խնդիրը մուսուլմանների և իսլամի հետ։ Մակրոնը հոգեկան խնդիրներ ունի և պետք է բուժվի։ Ուրիշ ի՞նչ կարելի է ասել պետության ղեկավարի մասին, որը չի հասկանում հավատքի ազատությունը»,- հայտարարել է Էրդողանը թուրքական Կայսերի քաղաքում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ