Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը ճիշտ քայլ արեց, որը Հայաստանի հետ համաձայնեցնելու կարիք չկա. Թաթուլ Մանասերյանը՝ Պուտինին ուղղված նամակ-դիմումի մասին

Հոկտեմբեր 24,2020 21:59

Aravot.am-ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, որը օրերս է վերադարձել առաջնագծից

-Նախօրեին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ-դիմում էր հղել ՌԴ նախագահին. ինչպե՞ս կմեկնաբանեք այն:

-Արայիկ Հարությունյանի դիմումը տեղին է, ժամանակին, նույնիսկ եթե ՌԴ-ի դիրքորոշումը չափից շատ պրոհայկական չլինի: Արայիկ Հարությունյանն իր պարտավորությունների մասով, ճիշտ քայլ արեց եւ դրա ակնարկը կար իր տողերում, որ եթե Հայաստանը չդիմի, ապա Արցախն անմիջականորեն դրա կարիքն ունի: Կարծում եմ, Արայիկ Հարությունյանն իր նամակ-դիմումը կարողացել էր հիմնավորել ե՛ւ պատմական առումով, ե՛ւ մշակութային, ե՛ւ ազգային կապերի առումով: Առհասարակ, բոլոր հնարավոր առնչությունների մասով:

– ԱՀ նախագահի նամակ-դիմումը քննադատվեց, հեգնանքի արժանացավ, մեկնաբանվեց իբրեւ ինքնիշխանությունը հասկանալ-հարգել, առավել եւս պահելու ունակություններից զուրկ քայլ՝ «նամակ ռուսաց թագավորին»: Այս ամենին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Ծանոթ եմ: Կներեք, որ մի քիչ կոպիտ է հնչելու իմ խոսքը, բայց գլուխները պատովն են տվել: Ես նման կարծիք ունեցողներին խորհուրդ կտամ զենքը վերցնել եւ գնալ առաջնագիծ՝ արյան համն առնել… Աստված մի արասցե, իրենց աչքի առջեւ մարտական ընկերը… նման տեսարաններ տեսնեն, դրանից հետո տեսնեմ՝ ի՞նչ են խոսելու:
Պատերազմի այդ արհավիրքները տեսնելուց հետո եւ կռվին անմիջական մասնակցություն ունենալուց հետո նման կերպ արտահայտվողներին ես ուղղակի հայ չեմ համարում, ովքեր իրենց տաքուկ տեղերից եւ տներից կարող են Արայիկ Հարությունյան քննադատել:
Արայիկ Հարությունյանը լրջագույն առաջնորդ է, որի հետ շատերը հետո հաշվի կնստեն:

-Ձեր կարծիքով, ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցվա՞ծ էր ԱՀ նախագահի այդ քայլը, թե՞ ինքնուրույն քայլ էր:

-Ես չեմ կարծում, որ Արայիկ Հարությունյանը պարտավոր է ձեր ասածի պես՝ ամեն մի քայլ համաձայնեցնի: Արայիկ Հարությունյանը ազգային շատ լուրջ նկարագիր ունի եւ բավարար է, որ ինքն իրեն հաշիվ տա՝ ազգային նկարագրին հարի՞ր է դա, թե՝ ոչ, երկրի համար կարեւո՞ր է, թե՝ ոչ, ժողովրդի համար, այն էլ այս ժամանակներում, նման խոսք ասելու կարիք կա՞, թե՝ ոչ: Ես կարծում եմ, Հայաստանի հետ համաձայնեցնելու բացարձակ կարիք չկա, որովհետեւ այն, ինչ որ ինքն է ասել, քննադատության ենթակա չէ:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031