Հաղթում ենք բոլոր ճակատներում։
Աստղագիտության ու Աստղաֆիզիկայի միջազգային 14-րդ օլիմպիադայում, որն այս տարի անցկացվեց առցանց, Հայաստանի թիմի 4 անդամներն էլ արժանացան մեդալների՝ 1 ոսկե, 3 արծաթե։
- Արտաշես Գյոլեցյան (Ֆիզմաթ դպրոց)՝ ոսկե մեդալ,
- Դավիթ Գյուլամիրյան (Քվանտ վարժարան)՝ արծաթե մեդալ,
- Եվա Հունանյան (Ֆիզմաթ դպրոց)՝ արծաթե մեդալ,
- Կարեն Բաղդասրյան (Ֆիզմաթ դպրոց)՝ արծաթե մեդալ։
«Աստղագիտություն» առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմը ղեկավարում են աստղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի անդամները՝ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Մարիետտա Գյուլզադյանը և միջազգային օլիմպիադաների մեդալակիր Վարդգես Մամբրեյանը:
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը շնորհավորում է բոլորիս այսպիսի արդյունքների համար՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։
Նշենք, որ օլիմպիադային մասնակցում էին 40 երկրների ավելի քան 280 պատանիներ ու աղջիկներ, որոնց թվում նաև Ադրբեջանը և Թուրքիան ներկայացնող թիմեր։ Վերջիններս մնացին ձեռնունայն։
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ