Լրահոս
Օրվա լրահոսը

Մյունխենի կենտրոնում հայերն ի ցույց են դրել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

Հոկտեմբեր 24,2020 18:01

Գերմանիայի Մյունխեն քաղաքի կենտրոնում այսօր հայ համայնքի ներկայացուցիչները հերթական խաղաղ ցույցն իրականացրին՝ ուղղված Արցախի հանդեպ ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ:

«Այսօրվա հավաքը տարբերվում է նախորդներից, որովհետեւ տեղեկատվական բնույթ է կրում: Չորս «տեղեկատվական պատերի» վրա Գերմանիայի հասարակությանը տեղեկացնում ենք արցախյան հակամարտության մասին:

Մի պատը նվիրված է Արցախի անկախության գործընթացին, մյուսը՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներին եւ ռազմական հանցագործություններին, 3-րդը՝ Եվրոպայի, այդ թվում՝ Գերմանիայի լռության պատճառներին, 4-րդը՝ Արցախի անկախության ճանաչմանը»,-հայտարարեց ցույցի կազմակերպիչներից Բավարիայի «Հայ հայրենակցական միության» վարչության ներկայացուցիչ Արփի Մանիերոն:

Նա նշեց, որ հայերը ժամեր շարունակ մարդաշատ կենտրոնում շրջան կազմած՝ այս ամենը ներկայացնում ու պատմում էին անցորդներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031