Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Անտվերպենում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակչում 6:3, 6:7, 4:6 հաշվով պարտվեց մեծբրիտանացի Դանիել Էվանսին:
Անտվերպենում մրցաշարն ընթանում է առանց վիճելի դրվագների տեսանկարահանումները դիտելու տեխնիկական հնարավորության: Ու դժվար է ասել, թե այդ դիմակայությունն ինչպիսի ելք կունենար, եթե մրցավար Ադիլ Նուրին ի վնաս մեր հայրենակցի մի շարք սխալ որոշումներ կայացնելով հունից չհաներ Խաչանովին ու չազդեր նրա խաղի որակի վրա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ